Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկլավների մասին հայտարարությունը քաղաքական է․ իրավական հիմքեր դեռ չեն գտնվել․ այդ հարցը պետք է լուծվի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովում

Անկլավների մասին հայտարարությունը քաղաքական է․ իրավական հիմքեր դեռ չեն գտնվել․ այդ հարցը պետք է լուծվի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովում
Հայաստան
17:11, 22 май 2023
«Գտնվե՞լ են արդյոք ադրբեջանական անկլավների իրավական հիմքերը»։ Պատասխանելով լրագրողի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրավական հարցերը պետք է ճշգրտվեն, իսկ 86.6000 կմ2 տարածքում նշելով նաև անկլավները՝ դա քաղաքական հայտարարություն է։ «Այդ քաղաքական հայտարարությունն այն մասին է, որ այնպես չէ, որ Հայաստանն ասում է, թե չեմ քննարկի այդ հարցը։ Մենք ասում ենք, որ կա ըմբռնում, մենք առերեսվում ենք, որ կա այդպիսի խնդիր, իրենք էլ են ընդունում։ Մենք ասում ենք՝ եկեք այդ հարցը հասցեագրելու համար գնանք իրավական վերլուծություն անենք ու եթե պարզվի, որ իրավական առումով էլ կան հիմքեր, պետք է պարզվի այդ անկլավների իրավական տարածքները քանի՞ քառ կմ են։ Սա կարևոր իրավական արձանագրում է, երբ դա ունենանք, նոր սրա վրա պետք է ճշտգրտել քաղաքական մոտեցումը ու ձևավորել վերջնական դիրքորոշում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեության կարևորագույն անելիքներից մեկը պետք է լինի նաև իրավական հիմնավորումներ գտնելը և ձևակերպելը լինի։