Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է  համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հայաստան
19:00, 22 май 2023
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 22-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: