Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերողներին ռիսկերից զերծ պահելուն է միտված օրենքի այս նախագիծը. ինչ է առաջարկում Գևորգ Պապոյանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որն առնչվում է այն դեպքերին, երբ նորակառույց շենքում բնակարան գնողը բնակարան է ձեռք բերում այն հարկում, որը դեռ կառուցված չէ, և այդ դեպքում կառուցապատողը հասանելիություն է ունենում բնակարանի գնման համար վճարված գումարի 100 տոկոսին: 
«Մինչև շենքի շահագործման հանձնելը, մարդու սեփականության վկայականը քանի դեռ չի հանձնվել՝  հնարավոր չի լինելու օգտագործել գնորդի վճարած գումարի 75 տոկոսից ավելին, այսինքն՝  75 տոկոսից ավելին սառած է մնալու հաշվի վրա»,- այսօր՝ մայիսի 23-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ շենքի շինարարության կեսից, ենթադրենք, կանգնի շինարարությունը, և տնտեսվարողի ֆինանսական վիճակը վատթարանա, ապա մարդը դեռ կունենա 75 տոկոս գումար բանկում սառած դրած, որով հնարավոր է այդ շենքի շինարարությունն ավարտել:

Ինչպես նշեց Գևորգ Պապոյանը, այս օրենքի նախագծի նպատակն է ՀՀ քաղաքացիներին, շինարարության ոլորտը ռիսկերից զերծ պահելը. «Այս նախագծի շահառուները ՀՀ հազարավոր գնորդներն են, ովքեր ամեն օր բնակարաններ են գնում նորակառույց շենքերում, որոնք կառուցվելու են 2, 3, ընդհուպ 4 տարի հետո»:

Մանրամասն՝ տեսանյութում