Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածքով միջանցք երբեք որևէ մեկին չեմ խոստացել. ես սա կարող եմ ապացուցել. վարչապետ

«Նախ ուզում եմ բոլորս արձանագրենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կոմունիկացիաների առանձին օրակարգ պարզապես գոյություն չունի: Դա հարց է, որը տեղավորվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շրջանակում, որտեղ այդ թվում արձանագրվում է, որ նաև այդ հաղորդակցությունը ՀՀ-ն պատրաստ է ապահովել»,-  այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի:

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, հայկական և ադրբեջանական կողմերը փոխադարձաբար պարտավորվել են բացել տարածաշրջանային կոմունիկացիաները:

Նրա խոսքով՝ կա նաև նոր ենթակառուցվածքների կառուցման գաղափար. «Հայաստանը չունի այդպիսի ենթակառուցվածքներ կառուցելու պարտավորություն: Հայաստանը պատրաստ է դիտարկել այդ տարբերակը ևս, եթե տեսնի, որ դա տարածաշրջանի ինտեգրման, խաղաղության, փոխշահավետության ֆոն է ստեղծում, և իսկապես Հայաստանը դրանով հաղթահարում է շրջափակումը»:

«Մենք պատրաստ ենք սուվերենության և իրավազորության հիմքի վրա և փոխադարձության սկզբունքի վրա վերակառուցել երկաթուղին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Ես կարող եմ ապացուցել, որ ես երբեք ՀՀ տարածքով միջանցք որևէ մեկին ոչ խոստացել եմ, ոչ էլ թույլ եմ տվել, որ տպավորություն ստեղծվի, որ ես նման բան կարող եմ անել»:

Մանրամասն՝ տեսանյութում