Վարչապետը իրականությունն է ներկայացրել, Տիգրանաշենում խուճապ չկա․ համայնքապետ. 1in.am
«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այցելել է Տիգրանաշեն համայնք, ծանոթանալու արդյոք տիգրանաշենցիները լսե՞լ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անկլավների հետ կապված:
Մեզ հետ զրույցում Պարույր Սևակ խոշորացված համայնքի համանքապետը նշեց, որ լսել են ու համայնքում որևէ խուճապ կամ լարվածություն չկա․ «Մեր երկրի ցանկացած անկյունում որևէ իրադարձություն մեզ անհանգստացնում է, վտանգ միշտ կա, բայց չենք հուսահատվում, վստահ ենք լավ է լինելու»:
Համայնքապետը կարծում է, որ վարչապետը անկալվների մասով քաղաքական հայտարարություն է արել, բայց կա նաև դրա իրավական կողմը, հնարավոր է թողեն այնպես, ինչպես, որ կա: