Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միացյալ Նահանգները շահագրգռված է խաղաղության հաստատմամբ․ ինչ առաջարկներ է արել ԱՄՆ-ն չեմ կարող բացահայտել․ Հովհաննիսյանը՝ ԱՄՆ-ի առաջարկների մասին

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ՀԱՊԿ նախարարների ժողովին չմասնակցելու որոշմանը, ասաց, որ սա ՀԱՊԿ-ից դուրս գալու նախանշան չէ, նման գործընթաց գոյություն չունի։ 

Անկլավներին անդրադառնալով՝ Հովհաննիսյանն ասաց, որ դեռևս որոշված ոչինչ չկա, այդ հարցը դեռևս չի քննարկվել, և դեռ քանի չենք հասել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում այդ փուլին, ոչինչ ասել հնարավոր չի լինի։

Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմի համար ընդունելի են եղել 1975 թվականի քարտեզները, բայց թե առաջիկայում ինչ զարգացում կլինի, ադրբեջանական կողմը ինչ դիրքորոշում կունենա՝ պարզ չէ։

Հովհաննիսյանը նշեց նաև, որ չի կարող մանրամասնել, թե Միացյալ Նահանգները ինչ առաջարկներ է ներկայացրել, սակայն ամերիկյան կողմը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, և ինտենսիվ համագործակցություն կա ԱՄՆ-ի հետ։ 

Միաժամանակ, Հովհաննիսյանն ասաց, որ եթե ռուսական կողմը նորից կարողանա առաջարկել ղարաբաղյան կոնֆլիկտը լուծել՝ կարգավիճակի հարցը թողնելով անորոշ ապագային, և կարողանա առաջ տանել, պնդել իր առաջարկը, ապա հայկական կողմը այս անգամ ևս դա կընդունի։

Մանրամասն՝ տեսանյութում