Հայաստանում կկարողանանք նաև օրիգինալ դեղեր արտադրել. սա մեծ աջակցություն է պետության կողմից դեղ արտադրողին. ՀՀ դեղ արտադրողների միության տնօրեն

Հայաստան
Կառավարությունը ավելի քան 2,5 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի Հայաստանում դեղագործական արդյունաբերության զարգացման համար։ Այսօր՝ մայիսի 25-ին, կառավարությունը հավանություն տվեց նախագծին, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նպատակն է խթանել տեղական դեղերի արտադրության ու արտահանման ծավալների աճը, ինչպես նաև ներքին շուկայում տեղական դեղերի մասնաբաժնի ավելացումը։
Նախարարի խոսքով՝ պետությունը նաև կհամաֆինանսավորի նոր տեղական արտադրության դեղերը արտերկրում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում գրանցելու ծախսերը։
«ՀՀ դեղ արտադրողների միություն» ՀԿ տնօրեն Թագուհի Փիրուզյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում 10-ից ավելի դեղ արտադրողներ կան, և ոլորտին ուղղվող այս աջակցությունը կխթանի ոլորտի զարգացումն առաջիկա 5 տարիների ընթացքում. «Դա լինելու է և ֆինանսական, և ոչ ֆինանսական աջակցություն, օրինակ՝ օրենսդրական բարեփոխումներ, իսկ ֆինանսական աջակցությունը կուղղվի և դեղերի գրանցումների համաֆինանսավորմանը, և ֆորումների ու ցուցահանդեսների մասնակցության ծախսերի համաֆինանսավորմանը, ինչպես նաև կլինիկական հետազոտությունների իրականացմանը և այլն։ Իսկ Գիտությունների ազգային ակադեմիայում էլ նախատեսվում է կլաստեր ստեղծել՝ նոր ծրագիր է մշակվելու, որը թույլ կտա փորձել օրիգինալ դեղ արտադրել Հայաստանում»։
Մեր զրուցակցի խոսքով՝ սա պետություն-մասնավոր հատված համագործակցության դասական օրինակ է, քանի որ նախագծի ստեղծման հարցում թե դեղագործական ընկերություններ են եղել ներգրավված, թե նախարարությունները՝ մասնավորապես առողջապահության նախարարությունը, ԿԳՄՍ, Էկոնոմիկայի նախարարությունը։
Թե ինչպե՞ս են դեղ արտադրողներն օգտվելու այս ֆինանսական աջակցությունից, Թագուհի Փիրուզյանն ընդգծեց, որ ընթացակարգը դեռևս հայտնի չէ, սակայն ակնկալում են, որ առաջիկայում էկոնոմիկայի նախարարությունը կտեղեկացնի այդ մասին: «Նախկինում, օրինակ, եղել է արտերկրյա գրանցումների համաֆինանսավորման մեխանիզմ, երբ հիսուն տոկոսը հատուցվել է պետության կողմից։ Հնարավոր է այս անգամ ևս 50 տոկոսը վճարի պետական մարմինը, իսկ մյուս 50 տոկոսն արտադրողն իր գրպանից վճարի։ Նախագծի կիրարկումը նախատեսվում է 2024թ.»,- հավելեց նա։
Թագուհի Փիրուզյանը 2,5 մլրդ-ը բավարար է համարում Հայաստանում դեղ արտադրության զարգացման համար. «Այս ծրագրի մշակման առաջին նախապայմանը եղել է պետական դեղորայքային ինքնաբավության ապահովման մակարդակի բարձրացումը։ Տվյալ գումարը, իհարկե, ընդհանուրի մեջ երբ մենք նայում ենք, շատ մեծ գումար չէ, բայց բավարար է զարգացման որոշակի փուլ թևակոխելու համար։
Սա մեծ աջակցություն է պետության կողմից արտադրողին այնքանով, որ եթե արտադրողը կարողանում է իրականացնել, օրինակ, 10 դեղի գրանցում, ապա համաֆինանսավորման շնորհիվ կիրականացնի 20 դեղի գրանցում, ինչպես նաև կկարողանանք Հայաստանում օրիգինալ դեղեր արտադրել և այլն»։
Նարա Մարտիրոսյան