Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռոսատոմ»-ն աշխատում է Հայաստանի «Նաիրիտ» քիմիական գործարանի թափոնների վերացման նախագծի վրա

«Ռոսատոմ»-ն աշխատում է Հայաստանի «Նաիրիտ» քիմիական գործարանի թափոնների վերացման նախագծի վրա
Հայաստան / Տնտեսություն
21:57, 25 май 2023
«Ռոսատոմ»-ը սկսում է Երևանի փակված «Նաիրիտ» քիմիական գործարանի թափոնների վերացման նախագծի աշխատանքները, որտեղ նախկինում կաուչուկ էր արտադրվում։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը՝ Նևսկու միջազգային էկոլոգիական կոնգրեսի ժամանակ.գրում է ՏԱՍՍ-ը։

«Հիմա սարքավորումները և համապատասխան քիմիական թափոնները գտնվում են ծայրահեղ ռիսկային վթարային վիճակում, մենք արդեն կատարել ենք աշխատանքների առաջին գնահատումը։ Ես գնահատեցի իրավիճակը  ու հիմա մենք սկսում ենք նախագիծ ստեղծել», - ասել է Լիխաչովը։