Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է Պուտինը աջակցում Զանգեզուրի միջանցքի նախագծին. Տիգրան Աբրահամյանի անդրադարձը

«Երեկ մոսկովյան հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարեց, որ Մոսկվան ևս աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, որին Պուտինը չհակադարձեց: Ինչո՞ւ է Պուտինին ևս ձեռնտու «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, և արդյոք Ադրբեջանի հետ Ռուսաստանը համաձայնությա՞ն է եկել «միջանցքը» գործարկելու հարցում»։

Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ միջանցքի հետ կապված կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ հստակ սահմանված է, թե որտեղ կա «միջանցք» հասկացությունը, և ինչ է նշանակում «ռեգիոնալ ապաշրջափակում» ասվածը։

«Ռուսաստանի նախագահը ավելի ուշ հստակ հայտարարեց, որ Արցախի հարցով իր դիրքորոշումները չեն փոխվել, դրանք փոփոխության չեն ենթարկվել։ Դա արտահայտված է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում, ինչը ենթադրում է, որ ՌԴ-ն այլ բան չի պայմանավորվել Ադրբեջանի հետ, քան ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։ Մանրամասն՝ տեսանյութում