Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները. ՀՀ-ն առաջնորդվում է իր սուվերեն տարածքների պահպանման և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովման դիրքերից. Հովհաննիսյան

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան հարցին, թե ո՞վ պետք է ներկայացնի արցախցիների շահերը, ասաց, որ արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո։

«Հայաստանի Հանրապետությունը այս պահին առաջնորդվում է իր՝ միջազգայնորեն ճանաչված  29.8000 քառ. կմ սուվերեն տարածքի պահպանմամբ և ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի իրավունքների ու անվտանգության իրացմամբ, որը մենք պատկերացնում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով՝ միջազգային երաշխավորության հովանու ներքո»,- նշեց պատգամավորը։ Հիմա, ըստ պատգամավորի, իրենք փորձում են բանակցային սեղան վերադարձնել Ստեփանակե