Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը
Հայաստան
18:05, 02 июнь 2023
Հունիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը, պատվիրակության անդամների խնդրանքով, անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին:

Ընդգծվել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ: