Քաղաքացին պարտավոր է դրսևորել բարձր իրավագիտակցություն. եթե չես կարող խմել ու քեզ տիրապետել, նստիր տանը, ինչքան ուզում ես խմիր․ ի՞նչ է նշանակում 2 բաժակ խմել, քեզ կորցնել, ծեծկռտուք սարքել․ Հարությունյանը՝ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի մասին

Հայաստան
Վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այն, որ ոստիկանը պարտավոր է իր էմոցիաները զսպել (նույնիսկ երբ իրեն լկտիաբար հայհոյում են) ու օրենքին համապատասխան պատժել կարգազանց քաղաքացուն, միանշանակ է։
Բայց նաև քաղաքացին է պարտավոր դրսևորել բարձր իրավագիտակցություն. եթե չես կարող խմել ու քեզ տիրապետել, նստիր տանը, ինչքան ուզում ես խմիր։
Ի՞նչ է նշանակում 2 բաժակ խմել, քեզ կորցնել, ծեծկռտուք սարքել ու մարդկանց տոնը (Գինու փառատոնը) հարամել»։
Հիշեցնենք, որ Սարյան փողոցում քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանելը՝ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում դրա մասնակիցները հայհոյել են միմյանց՝ այնուհետեւ արդեն միջադեպը կանխող ոստիկաններին։
Ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով վերջինիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Տեսանյութը կարող եք դիտել Civic.am-ի տելեգրամյան ալիքում՝ https://t.me/civicarmenia/18617