Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, արձանագրվել է ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում. Արարատ Միրզոյան

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, արձանագրվել է ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում. Արարատ Միրզոյան
Հայաստան
18:09, 05 июнь 2023
 
«ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, արձանագրվել է ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում»,- այս մասին այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը։  

«Մեր երկրի և ԵՄ համագործակցության արդյունքում 2022 թվականին «ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ» հրատապ և «ՀՀ նկատմամբ ագրեսիայի դատապարտման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ երեք հիմնարար սկզբունքները վկայակոչող, 44-օրյա պատերազմից հետո պահպանվող մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի ապահովման մասին» բանաձևեր են ընդունվել: Արևելյան գործընկերության ձևաչափի պահպանման ու ապագայի տեսլականի շուրջ քննարկումները վերսկսվել են 2022 թվականի աշնանը: ՀՀ-ն ակտիվ փոխգործակցել է ԵՄ-ի հետ թե՛ այդ համագործակցությունը խորացնելու, թե՛ փոխգործակցության նոր ուղղություններ ծավալելու նպատակով»,- ասել է ԱԳ նախարարը:

Արարատ Միկրզոյանը կարևորել է, որ 2022 թվականին իր կատարած 22 այցելությունների 50 տոկոսը եղել է ԵՄ անդամ երկրներ:

Վերադառնալով ֆինանսական ցուցանիշներին՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ 2022 թվականի ընթացքում եվրոպական կառույցների հետ հաստատվել են 195,7 մլն եվրոյի ծրագրեր, հաստատման փուլում են 86,3 եվրո արժողությամբ ծրագրեր, էական աշխատանքներ են կատարվել, սակայն դեռ հաստատման փուլին չի հասել ևս 900 մլն եվրո գնահատված «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիրը: