Բաքուն դատապարտում է Հայաստանում խոշոր մետալուրգիական ձեռնարկություն կառուցելու հայ-ամերիկյան ծրագիրը

Հայաստան
Բաքուն դատապարտում է Հայաստանում խոշոր մետալուրգիական ձեռնարկություն կառուցելու ծրագիրը։
Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ «առանց այդ գործունեությունը Բաքվի հետ համաձայնեցնելու», Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր անցած օրերին հայտարարել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։
Աղբյուր՝ azatutyun.am