Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ` Բյուրեղավանի հանրակացարանային շենքի սենյակներից մեկում. տարհանվել է երկու բնակիչ

Հրդեհ` Բյուրեղավանի հանրակացարանային շենքի սենյակներից մեկում. տարհանվել է երկու բնակիչ
Հայաստան
22:40, 08 июнь 2023
Հունիսի 8-ին` ժամը 19:31-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի առաջին հարկի սենյակնեից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:22-ին։

15 քմ տարածքում մասամբ այրվել են գույքը և կենցաղային իրեր։ Փրկարարները տարհանել են երկու բնակչի, ովքեր շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։