Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ից

Վարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ից
Հայաստան
22:47, 08 июнь 2023
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից․ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և Վարդան Բիչախչյանի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը:

Վարդան Բիչախչյանը թիմը գլխավորում էր 2022 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» Բիչախչյանի գլխավորությամբ տարբեր մրցաշարերում անցկացրել է 40 խաղ, տոնել 24 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի և կրել 7 պարտություն: