Արկադի Փելեշյանը աշխատանքային շրջայց է կատարել համայնքի փողոցներում, հետևել շինաշխատանքներին

Հայաստան
Վանաձոր համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը'
աշխատակազմի ղեկավարի, խորհրդականների, գլխավոր ճարտարապետի և կոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի
պահպանության բաժնի ղեկավարի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել համայնքի այն փողոցներում, որտեղ
ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում։
Նշվում է, որ Իսահակյան, Զաքարյան, Նժդեհ փողոցներում շուտով ամբողջությամբ կավարտվի մայթերի շինարարությունը, ապա՝ երթևեկելի մասի շինարարությունը։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հետևել է նաև Կոմիտաս Վարդապետի հրապարակն ու Նարեկացի փողոցներն իրար
կապող կամրջի շինաշխատանքներին։ Այժմ աշխատանքն ընթանում է կամրջի մեկ թևի ուղղությամբ՝ երթևեկությունը չկանգնեցնելո նպատակով։
Դարպաս բնակավայրում փոխվել են մայթեզրերը, անձրևատարերը, ասֆալտապատված է երթևեկելի հատվածը։