Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել են Արթիկում և Արևշատ գյուղում կառուցվելիք մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման նախագծերը

Հաստատվել են Արթիկում և Արևշատ գյուղում կառուցվելիք մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման նախագծերը
Հայաստան
22:46, 09 июнь 2023
2023 թվականի հունիսի 8-ին «Նորաշեն» նախագծային կազմակերպության տնօրեն Գագիկ Բաղդասարյանը Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հաստատմանն է ներկայացրել Արթիկ քաղաքում և Արևշատ գյուղում կառուցվելիք մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման աշխատանքային նախագծերը։ Տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից։

Մանկապարտեզները լինելու են 144 տեղ հզորությամբ, ունենալու են մսուրային խմբեր։

Նախագծերում նախատեսված են մանկական խաղահրապարակներ շվաքարաններով և սիզամարգերով։

Համայնքի ղեկավարը ստորագրել և կնքել է նախագծերը՝ հավելելով, որ նոր կառուցվելիք մանկապարտեզները նպաստելու են Արթիկ համայնքում մատուցվող նախադպրոցական ծառայությունների որակի բարձրացմանը։