Հստակ դիրքորոշում կա՝ մաքսային և սահմանային հսկողությունն իրականացվելու է մեր օրենսդրությամբ և մեր լիազոր մարմինների կողմից. Մհեր Գրիգորյանի պարզաբանումը

Հայաստան
Ադրբեջանը փորձում է առաջ ընկնել հաղորդակցությունների ապաշրջափակման բանակցային գործընթացից և արդեն տարբեր եզրակացություններ են արվում, չնայած այն հանգամանքին, որ վերջնական պայմանավորվածություն այս մասով չկա և որևէ փաստաթուղթ դեռևս ստորագրված չէ։ Այսպես, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը վերահսկելու է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։
Անհասկանալի է, թե ինչու է Մուստաֆաևը իրեն իրավունք վերապահում որոշել, թե ով է վերահսկելու ՀՀ -ով անցնող երթուղին։ Որպեսզի բանակցությունների ընթացքը չխեղաթյուրեն այլ լրատվամիջոցներ, որոնք որպես փաստ կընդունեն Ադրբեջանի փոխվարչապետի խոսքերը, հիշեցնենք, թե ինչպիսին է այս հարցում Երևանի և Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։
Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Հայաստանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մեկնաբանելով այս հարցը, ասել է.
«Հստակ դիրքորոշում կա, որ մաքսային և սահմանային հսկողությունն իրականացվելու է մեր օրենսդրությամբ և մեր լիազոր մարմինների կողմից։ Ավել բան չեմ կարող ասել, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել»։
Նույն հարցը մեկնաբանել է նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Դա (ՌԴ ԱԴԾ մասնակցությունը հսկողության առումով – խմբ.) կախված է Հայաստանի Հանրապետությունից ու նրա դիրքորոշումից»։
Հարկ է նշել, որ ոչ Երևանը, ոչ Մոսկվան չեն բացառում նման հնարավորությունը, քանի որ երկրներն ունեն իրավական հիմք այս ոլորտում համագործակցության համար, և, իհարկե, հարցը կքննարկվի երկկողմ մակարդակում, բայց միանշանակ է` դա Ադրբեջանի որոշելիքը չէ ու չի կարող լինել։
@infoteka24