Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նազելի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Նազելի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Հայաստան
16:51, 23 июнь 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 23-ին, որոշումներ է ստորագրել։ Դրանցից մեկով Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-նշվում է որոշման մեջ։