Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շինհրապարակում հրդեհի հետևանքով և ջերմահարվել են մոտակա շենքի 2-8-րդ հարկերի պատշգամբները

Շինհրապարակում հրդեհի հետևանքով և ջերմահարվել են մոտակա շենքի 2-8-րդ հարկերի պատշգամբները
Հայաստան
21:57, 16 июнь 2021
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 16-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարույր Սևակի փողոցում՝ նորակառույց շենքի շինհրապարակում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «1 ԲԻՍ» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 17։05-ին։ Այրվել են շինարարական տախտակներ և լամինատ (մոտ 30 խմ), և ջերմահարվել՝ մոտակա շենքի 2-8-րդ հարկերի պատշգամբների պատուհանները և կախովի առաստաղները։