Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 20-ին դուք եք որոշելու` այդ ընտրության իրավունքը շարունակելո՞ւ է մնալ ձերը, թե՞ կրկին գրպանվելու է հայտնի խմբակի կողմից․ Ռուբեն Ռուբինյան

Հունիսի 20-ին դուք եք որոշելու` այդ ընտրության իրավունքը շարունակելո՞ւ է մնալ ձերը, թե՞ կրկին գրպանվելու է հայտնի խմբակի կողմից․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստան
23:44, 18 июнь 2021
Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Քարոզարշավն ավարտվեց։ 

Ընտրությունը պարզ է՝ կամ շարունակում ենք կայուն ժողովրդավարական զարգացման ճանապարհը՝ իր բոլոր դժվարություններով, կամ շեղվում ենք ճանապարհից ու վերադառնում անցյալ՝ ընտրակեղծարար, կոռուպցիոն, գաղջ, անհույս անցյալ։

Ընտրությունը ձերն է, և հունիսի 20-ին դուք եք որոշելու` այդ ընտրության իրավունքը շարունակելու է մնալ ձերը, թե կրկին գրպանվելու է հայտնի խմբակի կողմից։

Կիրակի օրը գնացեք ընտրատեղամասեր ու ընտրեք ապագան, ու այն կլինի։

Ապագա կա'

Կա' ապագա