Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 20-ին ձայնդ տուր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և վերահաստատի՛ր քո իշխանությունը․ Ծովինար Վարդանյան

Հունիսի 20-ին ձայնդ տուր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և վերահաստատի՛ր քո իշխանությունը․ Ծովինար Վարդանյան
Հայաստան
23:49, 18 июнь 2021
Իմ քայլի պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի մարդիկ,

Այսօր քարոզարշավի վերջին օրն է: Այս օրերին ձեզ բազմաթիվ խոստումներ տրվեցին. մեկը խոսեց ուժից, մյուսն արժանապատվությունից, երրորդը բարեկեցությունից: Բայց ամենակարևորը կարծես վրիպեց նրանց ուշադրությունից, որ այդ բոլոր բարիքների միակ ստեղծողը հենց ժողովուրդն է: Այդ նրա՛ որդիներն են սահմանին կանգնում, այդ նրա՛ քրտինքով է բարեկեցությունը ստեղծվում, այդ նրա՛ իրավունքներն են արժանապատվությունն ապահովում: 

Եվ ուրեմն... սիրելի քաղաքացի, հունիսի 20-ին ձայնդ տուր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և վերահաստատի՛ր քո իշխանությունը: Ապահովի՛ր իմ և քո զավակի ազատ երկրում ապրելու իրավունքը, քվեարկի՛ր հանուն ապագայի:

Քվեաթերթիկ N 3️⃣