Կապանի համայնքապետը ժամանակից շուտ՝ 7։50 է մուտք է գործել ընտրատեղամաս

Հայաստան
Սյունիքի մարզի Կապան համայնքի թիվ 35/10 ընտրատեղամասից Civic.am-ին տեսանյութ են ուղարկել եւ ահազանգել, որ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին աջակցող Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը դեռ ընտրատեղամասը չբացված՝ ժամը 7:50, մուտք է գործել տեղամաս եւ մինչ քվեարկելը կարճ զրույց ունեցել հանձնաժողովի անդամներից մեկի հետ։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Հայրապետյանը Civic.am-ի հետ զրույցում չհերքեց համայնքապետի ժամանակից շուտ ընտրատեղամաս մուտք գործելու փաստը եւ ասաց․ «Համայնքապետը տեղամաս է եկել շուտ, սակայն քվեարկել է նախատեսված ժամին՝ ժամը 8:00-ին»։