Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատաշեն գյուղում պատգամավորի թեկնածուն 3-4 կրակոց է հնչեցրել․ տեսանյութ

Ազատաշեն գյուղում պատգամավորի թեկնածուն 3-4 կրակոց է հնչեցրել․ տեսանյութ
Հայաստան
11:28, 20 июнь 2021
Civic․ am-ը ահազանգ ստացավ, որ Արմավիրի մարզի Ազատաշեն գյուղում, ընտրատեղամասի մոտ կրակոցներ են հնչել։ Մեր նկարահանող խումբը մեկնեց Ազատաշեն գյուղ, որտեղ արդեն իսկ աշխատում էին ոստիկանության աշխատակիցները։ Ընտրատեղամասի դիմաց առկա էր 3-4 կրակված պարկուճ։ 

Civic.am-ի հետ զրույցում ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ Վերելքի թեկնածու Սամվել Վոլոդյայի Գաբրիելյանը մտել է տեղամաս, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով չեն կարողացել գրանցել։ Թեկնածուն պահանջել է արձանագրություն կազմել, քանի որ տեղամասում չեն եղել տեսախցիկներ։ Թեկնածուի պահանջը կատարվել է, ապա վերջինս, ըստ հանձնաժողովի նախագահի, վեճ է հրահրել, որի ընթացքում քաշքշուկ է սկսվել և դուրս են եկել տեղամասից, որից հետո տեղամասի դիմաց հնչել են կրակոցներ։ 

Տեղում աշխատող ոստիկանները հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։ Ոստիկանության լրատվականից Civic.am-ին տեղեկացրին, որ

ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել, որից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: 
Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել:
Ատրճանակը առգրավվել  է: Հանգամանքները պարզվում են։

Տեսանյութն՝ այստեղ։