Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի աջակիցը քաղաքացիական պատերազմի կո՞չ է անում

Քոչարյանի աջակիցը քաղաքացիական պատերազմի կո՞չ է անում
Հայաստան
18:50, 20 июнь 2021

Ռոբերտ Քոչարյանի աջակից, Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ֆիքսվող խախտումների կապակցությամբ, իրավական առումով, իհարկե, արձանագրումներ, ահազանգեր և բողոքարկող այլ գործողություններ, որ պահանջում է օրենքը, կատարվում են, սակայն վստահ եմ, որ ներկայիս ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Հայրենիքի փրկությամբ մտահոգված լիդերները, որ ժամանակին գիտեին, թե ինչպես վնասազերծել ադրբեջանական ագրեսիան, հիմա ևս պետք է պատրաստվեն Հայրենիքի ազատագրության սուրբ գործին՝ միանգամայն համարժեք վերաբերվելով թշնամուց ոչնչով չտարբերվող իշխողների հանցագործություններին»։ 

Ղարամյանի կոչ-գրառումն ուղարկել ենք Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրության։