Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը կունենա բացարձակ մեծամասնություն․ ԱԺ-ում կլինի 3 ուժ․ ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքները

Փաշինյանը կունենա բացարձակ մեծամասնություն․ ԱԺ-ում կլինի 3 ուժ․ ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքները
Հայաստան
11:17, 21 июнь 2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 21-ին արտահերթ նիստ է անցկացնում։ Ներկայացվում են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ քվեարկության իրավունք ունեցող 2 595 334 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1 282 411-ը՝ 49,4 տոկոսը։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 4682 է եղել։ Հնարավոր անճշտությունների չափը 1110 է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները․ ըստ որի առաջին հնգյակում են․
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 53․92%
  • «Հայաստան» դաշինք – 21․4%
  • «Պատիվ ունեմ» դաշինք – 5․23%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 3․96%
  • «Հանրապետություն» կուսակցություն – / 3․04%

Ընդհանուր․
1. «Արդար Հայաստան» կուսակցություն – 3922/ 0.31%
2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 19 690 / 1․54%
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 687 414 / 53․92%
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն – 4623 / 0․36%
5. Ազատություն կուսակցություն – 1844 / 0․14%
6. «Պատիվ ունեմ» դաշինք – 66 647 / 5․23%
7. Միասնական հայրենիք կուսակցություն – 957 / 0․08%
8. Համահայկական ազգային պետականություն (հապ) կուսակցություն – 803 / 0.06%
9. Լուսավոր Հայաստան կուսակցություն – 15 571/ 1․22%
10. Մեր տունը Հայաստանն է կուսակցություն – 12 164/ 0.95%
11. «Հանրապետություն» կուսակցություն – 38 730 / 3․04%
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն – 13 119 / 1․03%
13. Ազատ հայրենիք դաշինք – 4136/ 0․32%
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 50 419/ 3․95%
15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 5021 / 0․39%
16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն – 15 546 / 1․22%
17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 3773 / 0.3%
18. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» – 19 145 / 1․5%
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն – 721 / 0.06%
20. Վերելք կուսակցություն – 1259 / 0.1%
21. Ազատական կուսակցություն – 14 935 / 1․17%
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն – 2786 / 0․22%
24. «Հայաստան» դաշինք – 268 300 / 21․4%
25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – 18 773 / 1․47%
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 3561 / 0.28 %