Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա. ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար

Դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա. ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար
Հայաստան
13:15, 21 июнь 2021
ԱՊՀ դիտորդները Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում չեն արձանագրել խախտումներ, որոնք կազդեին մարդկանց կամարտահայտման ու ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։ 

Նրա դիտարկմամբ՝ ընտրությունները սկսվել են առանց աղմուկի և նյարդայնության։

«Գործընթացն իրականացվել է Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- նշեց Նեմատովը՝ հավելելով, որ Հայաստանում են մայիսի 31-ից և այցելել են մոտ 700 ընտրատեղամաս, առաքելության կազմում էին ԱՊՀ փորձառու դիվանագետներ և պատգամավորներ՝ 96 մարդ։

Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովները ստեղծել են բոլոր պայմանները՝ ազատ կամարտահայտման իրավունքներն իրականացնելու համար։