Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային դիտորդները մրցակցային, լավ կազմակերպված և դրական են գնահատում ԱԺ ընտրությունները. Ուղիղ

Միջազգային դիտորդները մրցակցային, լավ կազմակերպված և դրական են գնահատում ԱԺ ընտրությունները. Ուղիղ
Հայաստան
15:10, 21 июнь 2021
Միջազգային դիտորդական առաքելությունն այսօր դրական է գնահատել հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաշվարկը, ընտրությունները համարել՝ կարճ ժամանակահատվածում լավ կազմակերպված։

Միջազգային դիտորդական առաքելությունը ներառում է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ներկայացուցիչներին:

Այսօր միջազգային դիտորդների ասուլիսի ժամանակ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Քարի Հենրիքսոնը նշեց, որ ընտրությունների կայացման մասին, հաշվի առնելով ձայների հաշվարկը, ստացվել են դրական գնահատականներ։ 

Նա արձանագրեց, որ ընտրողներին, ի սկզբանե, տրվել է թեկնածուների բավականին մեծ ցանկ, հարգվել են մարդկանց հիմնարար ազատությունները, ընդհանուր առմամբ, մրցակիցները կարողացել են ընտրարշավները կազմակերպել հավասար պայմաններում։

Սակայն նշվեց նաև ընտրարշավի ողջ ընթացքում միմյանց նկատմամբ առկա բասացական ու անձնավորված վերաբերմունքի մասին։

«Որպես ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար, կարող եմ ասել, որ մեզ համար, շատ հաճելի է եղել իրականանցել առավել քան 24 երկրներից 73 դիտորդի առաքելությունը, որոնց մեծ մասը դրական կարծիք են հայտնել ընտրությունների կազմակերպման և իրականացման գործընթացի վերաբերյալ, հաշվի առնելով այն, որ բավականին  կարճ ժամանակ էր տրված իշխանություններին՝ ընտրական օրենսգրքում իրականացվող փոփոխությունների համար», - նշեց Քարի Հենրիքսոնը։

Ըստ նրանց արձանագրության, ընտրական օրենսգրքում իրականացված փոփոխությունները հանգեցրել են ընտրություններում թեկնածուների ցանկերում  կանանաց ավելի մեծ ներկայացվածությանը։ Հենրիքսոնը նաև նշեց, որ կանայք Հայաստանում մեծ ակտիվություն չեն ցուցաբերել՝ ընտրությանը մասնակցելու տեսնակյունից․ «Չափազանց  կարևոր է, որ կանայք բացի այն, որ հավասարապես ներկայացվածություն ունենան ընտրություններին, այլև մեծ լինի նրանց մասնակցությունը՝ քաղաքական և հասարակական կյանքին»։

Նա նաև վկայում է, որ մի շարք տեղամասեր հասանելի չեն եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Քարի Հենրիքսոնն իր խոսքն ամփոփեց շնորհակալությամբ՝ ուղղված ՀՀ իշխանություններին՝ հրավերի և դիտորդական աշխատանք իրականացնելու, ինչպես նաև, Հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքի համար։