Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կգրանցվի օդերևութաբանության պատմության մեջ ռեկորդային ջերմաստիճան

Կգրանցվի օդերևութաբանության պատմության մեջ ռեկորդային ջերմաստիճան
Հայաստան
11:46, 22 июнь 2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունիսի 23-25-ն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսվում է հունիս ամսին օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան։

Նշենք, որ հունիսյան ջերմաստիճանի ռեկորդը Արարատյան դաշտի և Երևանի համար պատկանում է 1998թ. հունիսի 22-23-ը՝ +39.3․․․+39.4 աստիճան։