Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվս մեկ անգամ ապացուցեցիք, որ տավուշցին ուժեղ է և միասնական․ Տավուշի մարզպետ

Եվս մեկ անգամ ապացուցեցիք, որ տավուշցին ուժեղ է և միասնական․ Տավուշի մարզպետ
Հայաստան
17:21, 22 июнь 2021
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի տավուշցիներ,

Շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար: Դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ տավուշցին ուժեղ է և միասնական։ 
  
Սա բարձր վստահություն է,  և  մեծ պատասխանատվություն ու պարտավորվածություն  ամբողջ ժողովրդի առաջ։ Սա նաև նշանակում է, որ առաջիկայում պիտի համախմբված ու ջանասիրաբար աշխատենք մեր մարզը, մեր երկիրը շենացնելու ու զարգացնելու համար, մեր երեխաների ապագան կառուցելու համար։ Ուրեմն, ի գործ և հիշենք, որ ԿԱ ԱՊԱԳԱ։

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»։