Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրահայտ Forbes-ը Գյումրին ընդգրկել է աշխարհի ամենագեղեցիկ վայրերի ցանկում

Հանրահայտ Forbes-ը Գյումրին ընդգրկել է աշխարհի ամենագեղեցիկ վայրերի ցանկում
Հայաստան
16:45, 23 июнь 2021
Forbes ամսագիրը, հիմնվելով զբոսաշրջության ոլորտի փորձագետների կարծիքների վրա, կազմել է 17 ամենագեղեցիկ քաղաքների ցանկը, ուր կարելի է մեկնել ամռանը:

Ցանկում ընդգրկված է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին:

««Գերմանիայից և Հունաստանից դեպի Գյումրի բյուջետային ավիաուղիների նոր թռիչքների մեկնարկով Հայաստանի երկրորդ քաղաքը վերջապես հայտնվել է ուշադրության կենտրոնում և այլևս չի ասոցացվում միայն 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետ:

Ամռանը Գյումրի այցելելու համար ֆանտաստիկ ժամանակ է»,-գրում է ամսագիրը և տեղեկացնում, որ քաղաքում տեղակայված են ժամանակակից սրճարաններ, թեմատիկ խանութներ, մշակութային յուրահատուկ վայրեր, այստեղ են բնակվում նաև ամենահումորով գյումրեցիները:

Forbes-ը խորհուրդ է տալիս Գյումրիում անպայման փորձել պանրխաշ, թեյեր, այցելել տիկնիկային թատրոն, ինչպես նաև տեղացիների ձեռքով պատրաստված հուշանվերներ գնել HayAr Jewellery խանութից, որտեղ բոլոր աքսեսուարները պատրաստված են Արտակ Թադևոսյանի կողմից:

Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։

Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։

Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգվածի հյուսիսային ու արևմտյան լեռներին և նախալեռներին։

Քաղաքն ունի աշխարհագրական հարմար դիրք, որն ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։

Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ հզորության նստվածքներով։

Ուղիղ գծով Գյումրիից Սև ծով 196 կմ է, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա՝ 2760 կիլոմետր։

Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում են ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ։