Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը ևս 6 ամսով երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Կառավարությունը ևս 6 ամսով երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Հայաստան
12:09, 24 июнь 2021
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում նոր որոշում ընդունեց, որով թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքը Հայաստան ևս 6 ամսով երկարացվեց:

էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին և կա անհրաժեշտություն, որպեսզի ևս 6 ամսով այդ արգելքը երկարացվի: Քերոբյանի խոսքով՝ այդ արգելքը պետք է դիտարկել ոչ միայն Թուրքիայի նկատմամբ տնտեսական բնույթի սանկցիա, այլ անվտանգության տեսանկյունից՝ Հայաստանի աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում:

Վահան Քերոբյանը նաև հայտնեց, որ նախորդ վեց ամսվա ընթացքում Թուրքիայից ապրանքների ներմուծման ծավալները 70%-ով նվազել են, նաև փոխվել է ներմուծվող ապրանքների կազմը:Այժմ հիմնականում ներմուծում են շինանյութ, տրիկոտաժե և բամբակյա գործվածքներ, բնական կաշի: