Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ ընգծելով ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել  Պուտինի հետ՝ ընգծելով ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը
Հայաստան
18:19, 24 июнь 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:

Տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը: