«Հայաստան» դաշինքը մերժե՞լ է Անդրանիկ Թևանյանին. Պատգամավորը այլ կուսակցության կազմում կմասնակցի քաղաքապետի ընտրություններին

Հայաստան
«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. այս մասին «Մայր Հայաստան» արձանի մոտից իր ֆեյսբուքյան տեսաուղերձում այսօր ազդարարեց շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Առայժմ հստակ հայտնի չէ, թե պատգամավորը որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն է լինելու․ ընտրություններին որևէ շարժումով մասնակցել հնարավոր չէ, հարկավոր է կուսակցության ավագանու համամասնական ցուցակով մասնակցել։
Civic.am-ը փորձեց տեղեկատվություն ստանալ Անդրանիկ Թևանյանից, սակայն պատգամավորը մեր զանգերին չպատասխանեց։
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը զերծ կմնա տեղեկությունը մեկնաբանելուց, քանի դեռ Թևանյանը չի առաջադրվել՝ հավելելով, որ հարցը չեն քննարկել, իսկ ՀՅԴ-ն դեռ չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին։
Սա առնվազն կարող է նշանակել, որ Անդրանիկ Թևանյանը չի ստացել Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ հրապարակային հովանավորչությունը․ ամեն դեպքում՝ նրանց հրապարկային սատարմամբ ու նախաձեռնությամբ չի առաջադրվել։ Մամուլում եղած տեղեկություններով՝
Թևանյանը դիտարկում է առաջադրվել իր ընկեր Երվանդ Բոզոյանի «Համախմբում» կուսակցությամբ:
Ինչպես հայտնի է՝ «Մայր Հայաստան»-ը քոչարյանամերձ շարժում է, և ի թիվս նմանատիպ մյուս շարժումների՝ հենց Անդրանիկ Թևանյանի դեմքով պարբերաբար հանդես է գալիս Քոչարյանի ու հատկապես Ռուսաստանի շահերից։
Շարժման նախաձեռնող խմբի անդամներից են՝ Անդրանիկ Թևանյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, զոհվածի ծնող Նաիրա Մելիքյանը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը, Մանուկ Սուքիասյանը, Բորիս Մուրազին, Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը և այլն։ Չի բացառվում, որ հենց նրանք էլ կազմեն ավագանու ցուցակը։
Դավիթ Լևոնյան