Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրի մարզում ՃՏՊ-ի հետևանքով երեք ուղևորատար գնացքներ են ուշացել

Արմավիրի մարզում ՃՏՊ-ի հետևանքով երեք ուղևորատար գնացքներ են ուշացել
Հայաստան
19:40, 27 июнь 2021
Հունիսի 27-ին Արմավիրի մարզում ժամը 08:40-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Զարթոնք գյուղի մոտակայքում գտնվող գծանցումում, բախվել են Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը, որում կար մոտ 100 ուղևոր, և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ։
 
«Հարկ է նշել, որ երկաթուղային գծանցումը, որտեղ տեղի է ունեցել բախումը, հագեցած է ազդանշանային համակարգով` նախազգուշական լուսային և ձայնային ազդանշաններով, առնվազն 300 մետր հեռավորությունից հստակ տեսանելի ճանապարհային նշաններով:
Բախումի հետևանքով ուշացել է 3 մարդատար գնացք: Վնասված են գծանցումի սարքավորումները, շարժակազմը, ճանապարհային նշանները:
 
2021-ի անցած ժամանակահատվածում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 9:

Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել»։