Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին հենապատերի կառուցման, արգելափակոցի տեղադրման աշխատանքներ են

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին հենապատերի կառուցման, արգելափակոցի տեղադրման աշխատանքներ են
Հայաստան
10:44, 28 июнь 2021
«Ծովագյուղի ՃՇՇ» ընկերությունը Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ5+750-կմ5+886 հատվածում իրականացնում է հողային պաստառի վերականգնման, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, լիցքի և մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են  «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ տվյալ հատվածում կկատարվի նաև ասֆալտապատում։

Շինարարությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։