Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1,2 մլրդ դրամ Արցախի կառավարությանը կտրամադրվի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար

1,2 մլրդ դրամ Արցախի կառավարությանը կտրամադրվի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար
Հայաստան
16:35, 01 июль 2021
1,2 մլրդ դրամ Արցախի կառավարությանը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա բնակչության՝ հուլիս ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար:

Նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ 7,5 մլրդ դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված հուլիս ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։