Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցը

Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցը
Հայաստան / Տնտեսություն
21:20, 28 август 2023
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի  Վիկտոր Համբարձումյան փողոցում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։  

Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի Վիկտոր Համբարձումյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 303 միլիոն 102 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ճանապարհի 1867 գծամետր  ասֆալտապատում, միակողմանի մայթի եւ ջրահեռացման համակարգի  կառուցում երկաթբետոնյա խողովակներով, ինչպես նաեւ փողոցի կահավորում եւ գծանշում։

Ճանապարհի երթեւեկելի մասը ասֆալտապավում է 19 հազար 635,8, միակողմանի մայթը՝ 2507 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի 23-ից եւ ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։