Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հինգ խոշոր ջրամբարներում այսօրվա դրությամբ մոտ 210 միլիոն խմ պակաս ջուր կա․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար

Հինգ խոշոր ջրամբարներում այսօրվա դրությամբ մոտ 210 միլիոն խմ պակաս ջուր կա․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար
Հայաստան
12:14, 02 июль 2021
«2021 թվականի դեռևս մարտ ամսին,երբ մենք հայտնեցինք կանախտեսումներ, բոլոր հիդրոօդերևութաբանական տվյալները բավականին նպաստավոր էին, որպեսզի այս տարի լիներ միջին ջրառատության տարի, սակայն մայիսի երկրորդ տասնօրյակից հանրապետությում հաստատվեցին անոմալ շոգեր, տեղումների սակավություն, ինչով պայմանավորված ձնհալքը տեղի ունեցավ աստիճանական առանց էական հոսք առաջացնելու և ձնհալքի արդյունքում ձևավորված հիմնական ջուրը ներծծվեց և մակերևութային հոսքի ձևավորում տեղի չունեցավ»,-այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՇՄ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։

Նա նշեց, որ դրա արդյունքում հունիս ամսվա ընթացքում գետերի մեծ մասում միջին ամսական ելքերն ունեցան նորմայի նկատմամբ 20-50 տոկոս, առանձին գետերում, օրինակ՝ Ազատ գետում ունեցանք նորմայի 20 տոկոսը, այսինքն՝ 5 անգամ պակաս, Հրազդանի ավազանում  նորմայից 2-2,5 անգամ պակաս։ 

Լևոն Ազիզիյանը նշեց, որ ընդհանուր ջրամբարների  ջրալցվածության հետ կապված նույնպես պատկերը անցյալ տարվա հետ համեմատ բավականին ցածր է,ՇՄ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից մոնիթորինգ իրականացվող հինգ խոշոր ջրամբարներում այսօրվա դրությամբ մոտ 210 միլիոն խմ պակաս ջուր կա՝ անցյալ տարվա համեմատությամբ, իսկ  2019 թվականի հետ համեմատած՝ մոտ 350  միլիոն խմ պակաս ջուր կա։

«Արաքս-Ախուրյան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում 180 միլիոն ընդհանուր պակաս ջուր կա, իսկ Սևան-Հրազդան էներգետիկ համակարգի ենթակայության տակ գտնվող ջրամբարներում մոտ 35 միլիոն խմ ջրի սակավություն կա։ Այսօրվա դրությամբ հանրապետության 5 ջրավազանային կառավարման  տարածքներում դեռևս 2014 թվականից հայտարարված էր սակավաջրություն՝ Ախուրյանի, Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքներում և 2020 թվականին ընդունվեց Կառավարության որոշում, որով Սևանի և Հյուսիսային ջրավազանային տարածքներում նույնպես  հայտարարվել է  սակավաջրություն, հատկապես  պատկերը վատ է Քասախ, Հրազդան Ազատ, Ախուրյան, գետերի ավազաններում»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Տեսանյութն՝ այստեղ