Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի և ագրեսորը պատասխանատվության ենթարկվի․ Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի այսօրվա հարձակման մասին

Ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի և ագրեսորը պատասխանատվության ենթարկվի․ Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի այսօրվա հարձակման մասին
Հայաստան
16:57, 01 сентябрь 2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի այսօրվա հերթական ագրեսիային։

«Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնասում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի միջնորդական ջանքերին։ Այն ուղղակի վնասում է ընթացող խաղաղության բանակցային գործընթացին և խախտում է մինչ օրս Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտման և բոլոր հետևանքների համար»,- գրել է Մարուքյանը X-ի իր էջում։