Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն ընդունել է Աֆղանստանում իր առաքելության ձախողումը. Սերգեյ Լավրով․ ՀԺ

ԱՄՆ-ն ընդունել է Աֆղանստանում իր առաքելության ձախողումը. Սերգեյ Լավրով․ ՀԺ
Միջազգային
13:36, 08 июль 2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փաստացի ընդունեց իր առաքելության ձախողումը, երբ որոշեց զորքերը դուրս բերել Աֆղանստանից, հայտնում է ТАСС-ը:

Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ը, կրճատելով իր զորակազմը, և Քաբուլը, որը չի ցանկանում արմատական «Թալիբան» շարժման հետ անցումային կառավարություն ստեղծել, նպաստում են Աֆղանստանում հակամարտության բռնի ճանապարհով լուծմանը:

Ահաբեկչական սպառնալիքների վտանգը մեծանում է, թալիբներն ավելի ագրեսիվ են դարձել չկատարված խոստումների պատճառով, ինչը հանգեցնում է խնդրի ուժային լուծման, հավելել է նախարարը:

Նման դիրքորոշում է հայտնել Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը Թեհրանում «Թալիբան» շարժման և Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչների միջև սկսված բանակցությունների ժամանակ: Խոսելով տարածաշրջանում ԱՄՆ-ի պարտության մասին՝ Զարիֆը նշել է, որ Աֆղանստանում 20 տարուց ավելի ԱՄՆ-ի ներկայությունն այդ երկրին մեծ վնաս է հասցրել:

Միաժամանակ, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը չի բացառել, որ Աֆղանստանից Տաջիկստանի վրա զինյալների հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն անմիջապես կքննարկի Դուշանբեին օգնելու հնարավորությունը:

Աղբյուր՝ armtimes.com