Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Ղարաբաղի հարցով

Միջազգային
Ֆրանսիան օպերատիվ կերպով արձագանքել է Լեռնային Ղարաբաղում իրականացված «հակաահաբեկչական գործողությանը»՝ կոչ անելով անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել իրավիճակը քննարկելու համար: Այս հայտարարությունը տարածվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել: Նա խորհրդակցում է իր եվրոպացի գործընկերների և ԱՄՆ-ի հետ՝ տարածաշրջանում Ադրբեջանի անընդունելի հարձակման պատճառով ստեղծված անվտանգության ռիսկերին համարժեք պատասխան ձևակերպելու համար»:
Բացի դրանից, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Բաքվին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքի նորմը։