Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն 9-10 մլն եվրոի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց․ եվրահանձնակատար

ԵՄ-ն 9-10 մլն եվրոի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց․ եվրահանձնակատար
Միջազգային
13:41, 09 июль 2021
Այսօր՝ հուլիսի 9-ին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո՝ նշեց, որ ԵՄ-ն 9-10 մլն եվրոի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց․ «Տխրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհերի առկայության փաստով։ Այս համատեքստում 9-10 մլն եվրոի մարդասիրական օգնություն ենք մենք համախմբել, այդ օգնությունը շատ մոտ ապագայում կցուցաբերվի հակամարտությունից տուժած անձանց։ Եվրամիությունը պատրաստ է շատ ակտիվ դերակատարում ստանձնել հակամարտության մարտական գործողություններին հաջորդած իրավիճակում՝ առաջին հերթին հաղթահարելու մարդասիրական ճգնաժամը և հետագայում նաև որպես հիմնական գործընկեր տնտեսական վերականգնման գործընթացում ճգնաժամից տուժած տարածաշրջանում և նաև հարակաից շրջաններում։»