Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի քրիստոնեական համայնքների ղեկավարներն այցելել են հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի Շուշիում

Ադրբեջանի քրիստոնեական համայնքների ղեկավարներն այցելել են հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի Շուշիում
Միջազգային
16:33, 11 июль 2021
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն և այլ կրոնական դավանանքների առաջնորդներ այցելել են Շուշիի հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պատարագին մասնակցել է Կաթոլիկ եկեղեցու առաքելական թեմի եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն, ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, Բաքվի Ռուսական ուղղափառ եկեղեցու թեմի քարտուղար, արքեպիսկոպոս Կոնստանտին Պոմինովը. վերջինն Աստվածաշունչ է նվիրել եկեղեցուն:

Կրոնական համայնքների ներկայացուցիչներն աղոթել են տաճարում:

Ադրբեջանական լրատվամիջոցները Շուշիի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ղազանչեցոց տաճարը ներկայացնում են որպես Ռուս Ուղղափառ եկեղեցի:
Վերջիններս Աստվածաշունչ են նվիրել եկեղեցուն: