Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմը՝ Նիդեռլանդների էկրաններին

Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմը՝ Նիդեռլանդների էկրաններին
Միջազգային
18:25, 16 июль 2021
Հուլիսի 14-ին Ամստերդամի Eye Film թանգարանում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի մասին պատմող փաստագրական «Ազնավուրը՝ Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությունը։

Միջոցառումը կազմակերպվել էր Alliance Francaise կենտրոնի նախաձեռնությամբ և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: Ցուցադրությանը ներկա էր դեսպանատան երկրորդ քարտուղար Դավիթ Միրզախանյանը։ Ֆիլմը Նիդեռլանդների կինոթատրոններում կցուցադրվի հուլիսի 15-ից: 

Լեգենդար Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է հենց Ազնավուրի կողմից արխիվային տեսանյութերի հիման վրա՝ 2019 թվականին՝ Ֆրանսիայում: Ռեժիսորն է Մարկ դի Դոմենիկոն։

Շառլը 1948 թվականին Էդիթ Պիաֆից նվեր է ստանում իր առաջին տեսախցիկը և այդ օրվանից տեսագրությունները դառնում են լեգենդար երգչի կյանքի կարևորագույն մասը: Ազնավուրը տեսաօրագիր է պահել, որտեղ նկարահանված են իր կյանքի կարևոր պահերը, ուղևորությունները, համերգային շրջագայությունները։

Մահվանից առաջ Ազնավուրն իր տեսագրած նյութերից ֆիլմ նկարահանելու ցանկություն է հայտնել: Իրականացնելով Ազնավուրի ցանկությունը՝ Մարկ դի Դոմենիկոն ուսումնասիրել է նրա անձնական պահոցները և ինքը նույնպես երեք տարի շարունակ նկարահանել է երգչին:

Սյուզի Սիրականյան