Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ու ՌԴ-ի ապրանքաշրջանառությունը 2021-ի առաջին կիսամյակում հասել է 1,342 մլրդ դոլարի

Ադրբեջանի ու ՌԴ-ի ապրանքաշրջանառությունը 2021-ի առաջին կիսամյակում հասել է 1,342 մլրդ դոլարի
Միջազգային
18:25, 17 июль 2021
 Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1,342 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,7 տոկոսով ավելի է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ըստ տվյալների ՝ հունվար-հունիսին ադրբեջանական արտադրանքի արտահանումը Ռուսաստան կազմել է 418,506 մլն դոլար (9,9 տոկոսով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից), իսկ ՌԴ-ից ապրանքների ներմուծումը՝ 923,995 մլն դոլար (1,1 տոկոս աճ):

Ընդհանուր առմամբ, ըստ մաքսային գերատեսչության, Ռուսաստանն առաջին կիսամյակի արդյունքներով երրորդ տեղն է զբաղեցնում Ադրբեջանի առևտրային գործընկերների շարքում Իտալիայից և Թուրքիայից հետո: Այդ ընթացքում ՌԴ-ի հետ առևտրային գործառնություններին բաժին է ընկել Ադրբեջանի ամբողջ արտաքին առևտրաշրջանառության 9,45 տոկոսը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն առաջատար է այն երկրների շարքում, որոնցից Ադրբեջանը ներմուծում է իր արտադրանքը, հունվար-հունիսին բաժին է ընկել Հանրապետության կողմից ներմուծվող բոլոր ապրանքների 17,14 տոկոսը։

2020թ. արդյունքներով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 11,6%-ով՝ կազմելով 2,671 մլրդ դոլար: Ռուսաստանի հետ առևտրային գործարքների մասնաբաժինը նախորդ տարի կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 10,92%-ը: