Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել դիվանագիտական այցը՝ դեպի Չինաստան՝ ակնկալվող բարձրաստիճան հանդիպման մերժումից հետո

ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել դիվանագիտական այցը՝ դեպի Չինաստան՝ ակնկալվող բարձրաստիճան հանդիպման մերժումից հետո
Միջազգային
16:22, 19 июль 2021
ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի ուղևորությունը՝ Չինաստանի Տյանցզին քաղաք այն բանից հետո, երբ Չինաստանի կառավարությունը մերժել է նրա գործընկերոջ ՝ Լե Յուչենգի հետ հանդիպելու խնդրանքը, և փոխարենն առաջարկել  հանդիպում՝ Չինաստանի Արտաքին գործերի նախարարության աստիճանակարգությամբ 5-րդ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով զբաղվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցերով։ Այս մասին հուլիսի 15-ին հայտնել է Financial Times- ը ՝ վկայակոչելով  անանուն աղբյուրներ:

ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտոնապես չի հայտարարել Շերմանի՝ Չինաստան այցի մասին, սակայն, ըստ հաղորդումների, նախատեսվում էր, որ այն պետք է նրա հաջորդ շաբաթ նախատեսված ուղևորությունների մաս լիներ՝ դեպի Ճապոնիա, Հարավային Կորեա և Մոնղոլիա։

Լեի հետ Շերմանի հանդիպումը կլիներ երկու երկրների առաջին բարձրաստիճան հանդիպումը՝ մարտ ամսվա Ալյասկայի վիճահարույց գագաթնաժողովից ի վեր, որում ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքներին առընչվող քննադատությունը Չինական կողմից սուր և կտրուկ պատասխանի հանգեցրեց: Չինաստան-ԱՄՆ բարձրաստիճան այցի վերջին մերժումը ավելի է ընդգծում այս երկրների միջև լարվածության վերացման շարունակական խոչընդոտները, հատկապես, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շարունակում է Պեկինի դեմ ճնշումներ գործադրել՝ բոլոր ճակատներում:  

Այս իրավիճակի կարգավորման համար կարևոր ցուցանիշ կարող է հանդիսանալ այն, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեռևս անձամբ այցելո՞ւմ է Չինաստան, որպեսզի դրանով ճանապարհ հարթի՝ Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփին միջև «Մեծ քսանյակի» (G-20) հաջորդ հավաքին կայանալիք հանդիպման համար, որը կկայանա հոկտեմբերին:

Financial Times-ը գրում է, որ, ըստ հաղորդված տեղեկությունների, մարտ ամսին կայացած ԱՄՆ-Չինաստան գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցում էին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և գլխավոր դիվանագետ Յանգ Ջիեչին, Չինաստանը պարբերաբար մերժել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և բարձրաստիճան ռազմական պաշտոնյա գեներալ Սու Քիլյանգի միջև հանդիպման մի քանի առաջարկներ: Ինչպես Շերմանի դեպքում, Չինաստանն առաջարկել է Լլոյդին հանդիպել  չինական համակարգում տեխնիկապես ավելի ցածր պաշտոնյայի՝ Չինաստանի պաշտպանության նախարարի հետ:

Սյուզի Սիրականյան