Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը մեր սահմանների պարագծով․ Լավրով

Մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը մեր սահմանների պարագծով․ Լավրով
Միջազգային
16:26, 23 июль 2021
Արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի շուրջը անկայունության գոտի ստեղծել։ Այս մասին այսօր «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ» վեբինարում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Րիա Նովոստին։։

«Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ մեր մոտ հարևաններին, մեր եղբայրական ժողովուրդներին ստիպելով ընտրություն կատարել` «կա՛մ Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության», ուզում են ամենատարբեր ձևերով` և՛ ռազմական, և՛ տնտեսական, յուրացնել մեր երկրի շուրջը եղած տարածքներն ու մեզ շրջապատել «սանիտարական շղթայով», հետն էլ ինչ-որ օգուտ քաղել այն բանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա», - ասել է Լավրովը:

«Հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների պարագծով` ներառյալ և՛ Կենտրոնական Ասիան, և՛ Անդրկովկասը», - ավելացրել է Լավրովը:

Այդ փորձերի վերջնական նպատակը, նրա կարծիքով, Պետդումայի առաջիկա ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի ներսում իրադրությունն ապակայունացնելն է: