Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը «մահաբեր» հարված է խոստանում «Հըզբոլլահ»-ին

Իսրայելը «մահաբեր» հարված է խոստանում «Հըզբոլլահ»-ին
Միջազգային
13:35, 16 октябрь 2023
Իսրայելի ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ արմատական լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը «մահաբեր» պատասխան կստանա, եթե շարունակի հարձակումները Իսրայելի դեմ: Այս մասին տեղեկությունը փոխանցում է The Times of Israel-ը։

«Իրանի գլխավորությամբ և աջակցությամբ երեկ «Հըզբոլլահը» մի շարք հարձակումներ է իրականացրել՝ փորձելով շեղել մեր օպերատիվ ջանքերը (Գազայի հատվածից)՝ միաժամանակ վտանգի ենթարկելով Լիբանանին և նրա քաղաքացիներին»,- ասել է Հագարին մամուլի ասուլիսում։ 

«Մենք ուժեղացրել ենք մեր զորքերը հյուսիսային սահմանին և վճռականորեն կարձագանքենք մեր դեմ ցանկացած ակտիվության», - հավելել է նա։

«Եթե «Հըզբոլլահը» համարձակվի ստուգել մեր պատրաստականությունը, արձագանքը կլինի մահաբեր: Միացյալ Նահանգները լիովին աջակցում է մեզ»,- ասել է Հագարին։

Նա նաև ասել է, որ Լիբանանի հետ սահմանից մինչև երկու կիլոմետր շառավղով գտնվող բնակավայրերից բնակիչների տարհանումը նպատակ ունի կանխել խաղաղ բնակչությանը կորուստ պատճառելուց։